211652_close_icon
views-count1144 դիտում article-date 16:31 05-05-2020

Անհանդուրժելի և անմարդկային է, երբ բժշկի մասնագիտություն ունեցող մարդն այսպիսի չարությամբ կարող է խոսել որևէ մարդու մասին. իրավապաշտպանը՝ Կարեն Վարդանյանի վերաբերյալ Արսեն Թորոսյանի գրառման մասին

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը: «Ինձ ուղղակի ցնցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը Կարեն Վարդանյանի մասին: Դժվար է պատկերացնել, որ մարդասիրական՝ բժշկի մասնագիտություն ունեցող մարդը այսպիսի չարությամբ կարող է խոսել հարգարժան մեկի կամ որևէ մարդու մասին: Չարությունն ու բժշկի մասնագիտությունն անհամատեղելի են: Պարզել է մարդու հիվանդությունները և դրա վրա կառուցել իր չարագույժ մտքերը: Սա անհանդուրժելի և անմարդկային գրառում է: «Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»,- գրել է նախարարը: Ի դեպ, պարոն նախարար դադարեք մահացող մարդկանց պացիենտ անվանել»,- գրել է Ժաննա Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն արձագանքել էր Կարեն Վարդանյանի հարցազրույցին, որում Վարդանյանը նշել էր, թե կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ եկել է վակցինա ծախելու ժամանակը: [url=https://www.tert.am/am/news/2020/05/05/zhanna-aleqsanyan/3280905?fbclid=IwAR334oljTndkhnx-3Fs3slyT7g9r0u3WnCLFw2LbdlqW8B9QpVVs_JbwXbM]Tert.am[/url]-ի հետ զրույցում խոսելով Թորոսյանի արձագանքի մասին, Կարեն Վարդանյանն այսօր ասել էր, որ որևէ քայլ չի պատրաստվում անել Արսեն Թորոսյանի հայտարարությունների համար: «Նման խոսքերի համար ներողություն խնդրելը բարոյական արժեքներ է պահանջում, որը նախարարը չունի … Ես ընդամենն օգտվել եմ իմ ազատ խոսքի իրավունքից, և նախարարի այն խոսքը, թե ցանկանում է՝ չվարակվեմ կորոնավիրուսով, ցույց է տալիս, որ նա բժիշկ և նախարար լինելու իրավունք չունի: Նրանց քայլերն այնպես են դասավորված, որ քայքայում է տնտեսությունը»,- ասել էր նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր