211652_close_icon
views-count2253 դիտում article-date 08:58 02-02-2016

Ում պատվերն է կատարել փոխնախարարը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, հնարավոր է, դառնա ֆինանսների նախարար: Հետո հերքվեցին այդ լուրերը, ապա նորից հայտնվեցին լրահոսում: Նման կարգի լուրերի համար, ինչպես հայտնի է, շահագրգռություն են ցուցաբերում հենց այն պաշտոնյաները, ում մասին որ գրվում է: Սա Հայաստանում վաղուց վերևների կարծիքը շոշափելու «տեխնոլոգիա» է հռչակվել: Բայց սա Պավել Սաֆարյանի շուրջը պտտվող միակ «նորությունը» չէ: ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկին մասնակցել է Պավել Սաֆարյանը, որը հետո հարցազրույց է տվել լրագրողներին: Վերջինս հայտարարել է, թե անցյալ տարի հարկային եկամուտների պլանը 80 մլրդ դրամով թերակատարվել է, ինչի պատճառով կառավարությունը վարկային միջոցներ է ներգրավել: «Մոտ 48 մլրդ դրամի վարկ ենք վերցրել», հայտարարել է փոխնախարարը: Ըստ նրա, բյուջեի եկամուտների թերակատարման պատճառը ՀՆԱ-ի նախատեսված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ ունենալն էր: Սաֆարյանի այս հայտարարությունը լուրջ դժգոհության առիթ է դարձել համակարգի ներսում: Մասնավորապես Բաղրամյան 26-ում թեման քննարկել են այն կոնտեքստում, թե բյուջեն կատարվել է, և անտրամաբանական է այս փուլում նման հայտարարություն հնչեցնելը: Սաֆարյանի վարքագիծը թիմին «պադստավկա» անելու մասով, կասկածահարույց է թվացել վերևներին, և հիմա նրանք փորձում են հասկանալ, թե ում պատվերն է իրականացրել փոխնախարարը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր