Արսեն Վենգեր. Եթե հրաշք պատահի ու Մեսին թակի դուռս...
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացառել է ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը նոր խաղացողներ ձեռք բերելու հնարավորությունը:
«100 տոկոսով չի կարելի ասել, բայց 99 տոկոսով համոզված եմ, որ նորեկներ այլևս չեն լինի: Եթե միայն հրաշք չպատահի ու 6-ին 5 պակաս Մեսին դուռս չթակի: Այդ դեպքում ես չեմ կարող նրան ասել. «Բարի եղիր, վերադարձիր Բարսելոնա:
Տրանսֆերային պատուհանը ավելի հանգիստ անցավ, քան` կարծում էի: Մտածում էի, որ ակումբները ավելի ակտիվ կլինեն, սակայն ամեն ինչ հանդարտ էր», ասել է Վենգերը: