Ես ծնվել եմ առանց ձեռքերի. վարպետի աշխատանքները` ֆոտոշարքում
23-ամյա լեհ նկարիչ Մարիուս Կեդզիերսկին հիպերռեալիստական կտավներ է ստեղծում։ Նկարիչը նշում է, որ իր արվեստը յուրահատուկ է նրանով, որ նա դրանք ստեղծում է` առանց ձեռքեր ունենալու։
Նկարիչը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների` Կրակովում, Վիեննայում, Օքսֆորդում, Վրոկլավում։
Նա ճամփորդում է Եվրոպայում և նկարում Բեռլինի, Ամստերդամի, Լոնդոնի, Փարիզի, Բարսելոնայի, Միլանի, Վենետիկի, Հռոմի, ու Աթենքի փողոցներում։
Ես ցանկանում եմ ոգևորել ու ներշնչել մարդկանց՝ ցույց տալով, որ սահմանները միայն մեր մտքում են,- ասում է տաղանդավոր նկարիչը:
Ներկայացնում ենք վարպետի աշխատանքները: