Միխայիլ Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան». ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Գետնից շատ բարձր թռչող մեքենայի համաչափ գվվոցը  նինջ էր բերում Մարգարիտային,իսկ լուսնի լույսը հաճելի ջերմությամբ պարուրում նրան:
Աչքերը փակելով՝ նա դեմքը պարզեց քամուն և մի տեսակ տրտմությամբ մտածում էր իր թաղած անծանոթ գետափի մասին,որը,նախազգում էր,այլևս երբեք չէր տեսնելու:
Այսօրվա երեկոյի բոլոր կախարդանքներից  ու հրաշքներից հետո  նա արդեն կռահում էր,թե ու մոտ են հյուր տանում իրեն,սակայն դա չէր վախեցնում:
Հույսը,որ իրեն այնտեղ կհաջողվի վերադարձնել իր երջանկությունը,անվախ էր դարձրել նրան:
Ի դեպ,մեքենայի  մեջ այդ երջանկության մասին երկար երազել չհաջողվեց:
Սերմնագռավը քաջ գիտեր իր գործը,թե մեքենան էր լավը,միայն թե շուտով,բացելով աչքերը,Մարգարիտան ներքևում տեսավ ոչ թե անտառի  խավարը,այլ մոսկովյան կրակների թրթռուն լիճը:
Սև թռչուն- վարորդը  թռիչքի ժամանակ քանդեց-հանեց առջևի աջ անիվը,ապա մեքենան վայրէջք կատարեց բացարձակապես ամայի մի գերեզմանոցում,Դորոգոմիլովի շրջակայքում:
Ոչինչ չհարցնող Մարգարիտային իր խոզանակի հետ իջեցնելով մի տապանաքարի մոտ,սերմնագռավը մեքենան ուղղեց  դեպի գերեզմանոցից այն ընկած ձորակը:
Մեքենան դղրդոցով ձորը գլորվեց,այնտեղ էլ խորտակվեց:Սերմնագռավը հարգալիր պատիվ առավ,նստեց անվի վրա ու թռավ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


