Մխիթարյանը Whoscored-ի խորհրդանշական հավաքականում ամենաբարձր գնահատականն է ստացել
Whoscored-ը կազմել է Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով «Ռոմա»-«Պարմա» խաղում դարձավ դուբլի հեղինակ:
Հայ ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը` 9 միավոր: