211652_close_icon
views-count9447 դիտում article-date 22:41 02-04-2016

Բունդեսլիգա. «Բորուսիան» դրամատիկ խաղում կորզեց հաղթանակը. Մխիթարյանը` 2 գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»: Սա զարմանալի խաղ էր. 1-ին խաղակեսից հետո գոլազուրկ ոչ-ոքի էր. 0:0: Սակայն 2-րդ խաղակեսում երկու թիմերն էլ կերպարանափոխվեցին: Նախ, 53-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխանցումից հետո հաշիվը բացեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բացեց հաշիվը: Սակայն հետո «Վերդերը» կարողացավ իր մեջ ուժ գտնել և ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև առաջ անցնել: Իրավիճակը փոխվեց Տոմաս Տուխելի փոխարինումներից հետո. նախ հաշիվը հավասարեցրեց փոխարինման դուրս եկած Սինձի Կագավան, իսկ հետո Մխիթարյանի փոխանցումից հետո Ադրիան Ռամոստ խփեց 3-րդ գոլը և կամային հաղթանակ պարգևեց «Բորուսիային»: Նշենք, որ այս խաղից հետո Մխիթարյանը այս մրցաշրջանում դարձավ 10 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ, ինչը, իհարկե, ֆանտաստիկ արդյունք է: Հիմա պարզ է, թե ինչու են եվրոպական գրանդ ակումբները քնում և երազում Մխիթարյանին տեսնել իրենց կազմում: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 67 միավոր և շարունակում է 5 միավոր զիջել առաջատար Մյունխենի «Բավարիային», որը Ֆրանկ Ռիբերիի ֆանտաստիկ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»: [b]Գերմանիայի Բունդեսլիգա, 28-րդ տուր [/b] ]«Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 3:2 Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 53, Սինձի Կագավա, 77, Ադրիան Ռամոս, 82 – Գոնսալո Կաստրո, 69 (ինքնագոլ), Զլատկո Յունուզովիչ, 74
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր