Ոստիկանական հետապնդում` ԱՄՆ-ում. տեսանյութ
ԱՄՆ Այդահո նահանգում բեռնատար պիկապի վարորդը փախուստի էր դիմել և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` մեծ արագությամբ ընթանում էր մայրուղով:
Ոստիկանական մեքենան հետևել էր բենռատարին, որի վարորդ Ժոզե Մանուել Սանչեսը կորցնելով ղեկի կառավարումը` կողաշրջվել էր երթևեկելի գոտուց դուրս ընկած հատվածում:
Վարորդը դուրս էր եկել կողաշրջված ավտոմենքենայից և փորձել փախուստի դիմել, սակայն ատրճանակով զինված ոստիկանը ձերբակալել էր վերջինիս:
Ըստ Այդահոյի ոստիկանության ներկայացուցչի` Ժոզե Մանուել Սանչեսը կդատապարտվի 15 տարի ազատազրկման:
Ներկայացնում ենք տեսանյութը: