Բարաք Օբաման առաջին անգամ նախագահի պաշտոնում մզկիթ կայցելի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ նախագահի պաշտոնում մզկիթ կայցելի: Այս մասին գրում է Baltimore Sun-ը:
Մզկիթը գտնվում է Մերիլենդ նահանգում` Բալթիմորում:
Նշվում է, որ նախագահի առաջին այցը մզկիթ կանցնի հակամահմեդական տրամադրությունների բարձրացման ֆոնին:
Օբաման ծրագրում է այցելության ընթացքում բանակցություններ վարել Բալթիմորի իսլամական հանրության առաջնորդների հետ և մուսուլմանական համայնքի հետ քննարկել կրոնական ազատությունների թեման: