211652_close_icon
views-count65385 դիտում article-date 22:08 30-01-2016

Երևանում մի քանի անգամ ՃՈ աշխատակիցների կողմից տուգանված 23 -ամյա Ագրարային համալսարանի ուսանողը BMW ով վրաերթի է ենթարկել անչափահասի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 30- ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ժամը 16:20 ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիայ վարչական շրջանի Բաբաջանյան 1/1 շենքի բնակիչ 23-ամյա Գոռ Մարտրրոսյանը՝ իր վարած BMW մակնիշի 47 LZ 777 համարանիշի ավտոմեքենայով Ռաֆու փողոցում՝ Զարգացման Հայկական բանկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 16- ամյա Սեդա Հարությունյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածին տեղափոխեն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին նա տեղեկացրել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ճՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է որ նա սթափ է: Ֆոտոլրագրողը տեղեկացնում է, որ վարորոդ Գ .Մարտիրոսյանը սովորում է Երևանի Ագրարային համալսարանում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վարորոդը մի քանի անգամ հայտնվել է ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում և մի քանի անգամ նրա և իր ընկերների՝ նույն թվերով համարանիշներով մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք, այդ թվում ոչ սթափ վիճակում երթևեկելու համար: Այսօր, երբ ՃՈ աշխատակիցը BMW-ն տեղափոխեց Գաի պլոշչադկա, նույն թվերով մի քանի ավտոմեքենաներ իրենց ախպերությունով ժամանել էին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր