211652_close_icon

Թուրքիայում ադրբեջանցի 2 կնոջ և երեխայի են գլխատել

views-count7949 դիտում article-date 16:27 30-01-2016
Թուրքական լրատվամիջոցները նախօրեին հայտնել են, որ սահմանաին Շըրնաք նահանգում Վրաստանի 3 քաղաքացիների են սպանել: Այսօր հայտնի է դարձել, որ Դուձա շրջանի բնակելի տներից մեկում հայտնաբերվել է գլխատված 2 կին և 1 երեխա: Ոստիկանությունը պարզել է, որ սպանությունը կատարվել է 2 -3 օր առաջ: Պարզվել է, որ սպանվածները վրաստանաբնակ ադրբեջանցիներ են, քույրեր Էմա Շերիֆովան և Էլնազը, իսկ երեխան թոռը՝ Սահիբ Շերիֆովը: Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ սպանվածներից միայն մեկն է հանդիսացել Վրաստանի քաղաքացի, իսկ մյուսը Թուրքիայի քաղաքացի էր, երեխայի քաղաքացիությունը դեռևս պարզված չէ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Նմանատիպ նյութեր