Facebook-ում արգելվել է զենքի վաճառքի վերաբերյալ մասնավոր հայտարարությունների տարածումը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցերում այսուհետ հնարավոր չի լինի զենքի վաճառքի մասին մասնավոր հայտարարություններ տեղադրել, հաղորդում է BBC-ն:
Արգելքը չի տարածվի զենքի վաճառքով զբաղվող ընկերություններ վրա:
Հիշեցնենք, որ 2014 թվականի գարնանը «Ֆեյսբուքի» ղեկավարությունը նման արգելք սահմանեց դեղորայքային միջոցների վրա, իսի զենքի վաճառքի արգելման մասին որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներկայացրեց երկրում զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ կատարված փոփոխությունները: