211652_close_icon

Թուրքիան ԵՄ-ից 5 մլրդ եվրո է խնդրել փախստականների հարցով

views-count2059 դիտում article-date 15:07 30-01-2016
Թուրքական իշխանությունները դիմել են Եվրամիությանը՝ խնդրելով 5 մլրդ եվրո հատկացնել՝ փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Այդ մասին հայտնում է Die Welt թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին: «Անկարան 5 մլրդ եվրո է ուզում, սակայն մենք կարող ենք ընդամենը 3 մլրդ եվրո հատկացնել»,-ասել է աղբյուրը: Նշենք, որ Եվրամիության արտաքին դիվանագիտության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ էր արել ակտիվացնել Թուրքիային տևվող աջակցությունը՝ կապված փախստականների իրավիճակի հետ:

Նմանատիպ նյութեր