Գվատեմալայում Զիկա վիրուսով վարակվածության 100-ից ավելի դեպք է գրանցվել
Ավելի քան 105 մարդ է վարակվել Զիկա վիորւսով Գվատեմալայում և չի բացառվում, որ վարակվածների թիվն ավելի շատ է, սակայն՝ դեռևս չբացահայտված, հաղորդում է Prensa libre-ն:
Այդ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առաջին հիվանդը հայտնաբերվել է դեռևս նոյեմբեր ամսին:
Նշենք, որ չափազանց վտանգավոր այդ վիրուսի դեմ դեռևս պատվաստանյութ չկա մշակված: Նրա հիմնական փոխանցողը Aedes aegypti մոծակն է: