ԱՄՆ-ում զիկա վիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել
Ամերիկյան Վիրջինիա նահանգում բնակիչներից մեկի մոտ բժիշկներն ախտորոշել են զիկա վիրուս, հաորդում է Reuters-ը:
Տարեղ տղամարդը նոր է վերադարձել այն երկրներից, որտեղ շրջանառվում է վիրուսը: Վիրուսը տարածվում է մոծակների միջոցով և բարեբախտաբար ներկա պահին նահանգում մոծակների ակտիվություն չկա:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է զիկա վիրուսի համաճարակ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում: