3023 դիտում
09:18 30-01-2016
Մանդատն «ինչի՞դ է պետք». «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով ՀՀ նոր սահմանադրությունը շփոթմունքի մեջ է գցել ահագին պատգամավորների, որոնք մինչ այս մանդատ էին ձեռք բերել մեծամասնական ընտրակարգով: Խնդիրն այն է, որ մեծամասնական պատգամավորների մեծ մասը օլիգարխներ ու հարուստ գործարարներ են, որոնք 2017 թվականին ԱԺ-ում հայտնվելու համար, բնականաբար, համալրելու են ՀՀԿ ցուցակը:
Այդ ցուցակից համապատասխանաբար դուրս են մնալու այն մարդիկ, որոնք պատգամավոր էին դարձել համամասնական ընտրացուցակով: Այս իմաստով ՀՀԿ-ում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Ըստ այդմ՝ մինչ այս ցուցակով ԱԺ-ում հայտնված պատգամավորներից յուրաքանչյուրն ինքն է սկսել իր հարցերի լուծման համար հանդիպում փնտրել Սերժ Սարգսյանի մոտ:
ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իր մանդատի հարցով օրերս ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանն է «մտել» Սերժ Սարգսյանի մոտ: Տիկինը Սարգսյանին խնդրել է, որպեսզի 2017 թվականին էլ իր անձն ընդգրկվի ՀՀԿ ցուցակում: ««Ինչի՞դ է պետք», հետաքրքրվել է Սարգսյանը: Տիկին Պետրոսյանն էլ Սարգսյանին սկսել է համոզել, թե իր խոսքի հետ հաշվի են նստում, և ԱԺ-ում իր հայտնվելը օգտակար կարող է լինել ՀՀԿ-ի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
14920 դիտում
15:25 15-12-2018
ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալը կվերցնի մանդատն ու կշարունակի գործունեությունն ԱԺ-ում. shantnews.am
2697 դիտում
14:03 31-07-2020
Ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է. Իվետա Տոնոյանը Սերգեյ Բագրատյանի մասին
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»