6791 դիտում
20:50 29-01-2016
«Անհայտ Տերյանը». հանդիպում-քննարկում՝ Կրթության ազգային ինստիտուտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ Վահան Տերյանի կյանքի ու ստեղծագործության վերջերս բացահայտված փաստերի վերաբերյալ:
Հանդիպման նախաձեռնող Սարգիս Գալոյանը նախ ներկայացրեց հյուրին՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանին, ով վերջերս լույս է ընծայել իր «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» մենագրությունը:
Բանասիրության դոկտոր Դավիթ Գասպարյանն անդրադարձավ տերյանագիտության ներկա վիճակին՝ ընդգծելով, որ նրա թիվ մեկ խնդիրը Վահան Տերյանի երկերի ակադեմիական հրատարակության իրագործումն է:
Օրվա բանախոս Գ. Էմին-Տերյանը ներկաներին՝ ԿԱԻ աշխատակիցներին, դասախոսներին, մեթոդաբաններին, ուսուցիչներին, տերյանասերներին, ներկայացրեց այն հիմնական գործոնները, որոնց պատճառով մինչ այժմ հնարավոր չի եղել իրագործել Վահան Տերյանի երկերի ոչ միայն լիարժեք ուսումնասիրությունը, այլև հրատարակությունը:
Հանդիպման վերջում «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի մեկենաս, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկաներին պատմեց մանրամասներ գրքի տպագրությունից:
Վերջում Գ. Էմին-Տերյանը պատասխանեց դահլիճում գտնվողների հարցերին և ներկայացրեց առաջիկա անելիքները տերյանագիտության ասպարեզում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
Նմանատիպ նյութեր
2967 դիտում
10:21 07-05-2016
Կրթության ազգային ինստիտուտում ստուգումներ են իրականացվում. «Ժողովուրդ»
1397 դիտում
11:30 18-04-2019
Զոհրաբ Մնացականյանը բարձր մակարդակով քննարկում է անցկացրել Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում