2936 դիտում
16:53 29-01-2016
Ամուսնություններն ու ամուսնալուծությունները նվազել են. ո՞ր մարզերում են ամենից շատ ամուսնանում եւ ամուսնալուծվում
Հայաստանում 2015թ. ամուսնության եւ ամուսնալուծության դեպքերը նվազել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Հայաստանում 2015թ. ամուսնության դեպքերը կազմել են 17603, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.9 տոկոսով: Ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Վայոց ձորում, Կոտայքի մարզում եւ Երեւանում:
Ինչ վերաբերում է ամուսնալուծությանը, ապա 2015թ. արձանագրվել է ամուսնալուծության 3669 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 18.4 տոկոսով: Ամենից շատ ամուսնալուծությունները գրանցվել են Լոռու մարզում եւ Երեւանում:
Նմանատիպ նյութեր
11677 դիտում
10:21 19-05-2018
Հայաստանում շատացել են ամուսնություններն ու ամուսնալուծությունները. «Ժողովուրդ»
961 դիտում
15:31 07-07-2023
Հունվար-մայիսին Հայաստանում աճել են ծնունդները, նվազել մահերը և ամուսնալուծությունները
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը