Հայաստանում շատացել են ամուսնություններն ու ամուսնալուծությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ավելացել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակում մեր հանրապետությունում գրանցվել է ամուսնության 3.580 դեպք, մինչդեռ 2016թ նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 3826: Ասել է, թե 2016թ. համեմատ ամուսնությունների դեպքերը 246-ով պակասել են: Բայց նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ, հակառակը, դրանք ավելացել են 36-ով:
Փոխարենը ամուսնալուծությունների թիվն է զգալի ավելացել: Օրինակ, այս տարվա հունվար-մարտին գրանցվել է ամուսնալուծության 1021 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 49-ով ավել է, իսկ 2016 թվականի համեմատ՝ 170-ով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]