211652_close_icon
views-count730 դիտում article-date 15:31 07-07-2023

Հունվար-մայիսին Հայաստանում աճել են ծնունդները, նվազել մահերը և ամուսնալուծությունները

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2023-ի առաջին կիսամյակի Հայաստանի ժողովրդագարական հիմնական ցուցանիշները։

2023 թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ծնվել է 14․227 մարդ (2022-ի համեմատ աճել է  4,7 տոկոսով), մահացել 10․699–ը (նվազել է 16,4 տոկոսով)։

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 13․581 ծնունդ  եւ 12․800 մահ:

2023-ի հունվար-մայիսին Հայաստանում գրանցվել է 6․469 ամուսնություն (2022-ի համեմատ գրեթե չի փոխվել) եւ 1․793 ամուսնալուծություն (նվազել է 3,4 տոկոսով):

2022-ի նույն ժամանակատվածում գրանցվել է 6 477 ամուսնություն և 1 858 ամուսնալուծություն:

Մեր հասարակության կենսունակության գործակիցը 133 % է։

Ըստ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված գրանցումների՝ 1 629 733 մուտք է գործել երկիր, 1․642․096-ը՝ դուրս եկել։

Նմանատիպ նյութեր