Հաագայի դատարանում առաջին անգամ երկրի նախկին նախագահի են դատում
Հաագայի միջազգային քրեական դատարանում հունվարի 28-ին սկսվել է Կոտ դ՛Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի դատավարությունը, [url=http://newsecuador.ec/one_news.php?id=579]փոխանցում [/url]է «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը:
Մինչ դատավարությունը Լորան Գբագբոն կալանքի տակ է գտնվել մոտ 5 տարի: Հաագայի դատարանի պատմության մեջ սա առաջին դատավարությունն է պետության ղեկավարի նկատմամբ։
70-ամյա Լ. Գբագբոն մեղադրվում է Կոտ դ՛Իվուարում 2010-2011 թվականների արյունալի քաղաքացիական պատերազմի ընթացքում կառավարական ուժերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների, մասնավորապես՝ զանգվածային խոշտանգումների և բռնաբարությունների մեջ։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news.php?id=579]կայքում[/url]: