Հայոց բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում միջոցառումներ են անցկացվել. ֆոտոռեպորտաժ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղի են ունեցել մի շարք հանդիսություններ: Ընդ որում, դրանք մեկնարկել էին բուն տոնի նախօրյակին:
Ըստ այդմ, կազմակերպվել են նաև թեմատիկ հանդիպումներ, հիշատակի ու խոնարհումի միջոցառումներ, այցելություններ երևանյան զորամասեր, համերգներ, որոնք ավելի շատ հագեցած են եղել հայրենասիրական երգերով: Մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բանակի օրվան նվիրված միջոցառումն անցկացրել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի զորամասում: Կազմակերպվել են նաև այցելություններ զոհված ազատամարտիկների ընտանիքներ:
Հունվարքսանության Երևանում ամբողջապես թևածել է բանակին նվիրված տոնական մթնոլորտը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]