4268 դիտում
09:43 29-01-2016
«Հերոսի» մարդիկ տաքսու վարորդներին նեղում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իջևան-Երևան միկրոավտոբուսային երթուղին իրականացվում է «Գազել» մակնիշի մեքենաներով: Այս երթուղին սպասարկող ընկերության տերը Վարուժան Կարապետյանն է, ում Տավուշի մարզում «հերոս» են կոչում:
Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանը 1985 թ. Փարիզի Օռլի օդանավակայանում պայթուցիկը գործարկելու և դրա հետևանքով բազմաթիվ զոհերի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մոտ 18 տարի Ֆրանսիայի բանտերից մեկում կրելով պատիժը՝ նա ներման է արժանացել, ապա ազատ արձակվելով՝ 2001-ին տեղափոխվել Հայաստան:
Իջևանի տաքսիստներից տեղեկացանք, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում Վ. Կարապետյանի մարդիկ չեն թողնում, որ տաքսիստները ուղևոր վերցնեն: Իջևանի տաքսիստների վկայությամբ՝ այդ արգելքին չենթարկվող տաքսիստներին ծեծի ենթարկելու դեպքեր են եղել: Նրանց խոսքով՝ Երևանի Հյուսիսային ակվոտկայանում հանրապետության այլ վայրեր մեկնող տաքսիստներն ազատ կերպով ուղևոր են վերցնում, նրանց հանդեպ ոչ ոք արգելքներ չի հարուցում: Ուղևորն ինքն է որոշում օգտվել միկրոավտոբուսային երթուղուց, թե ավելի թանկ վճարով՝ տաքսի ծառայությունից:
Միայն «հերոսին» պատկանող գծի դեպքում են տաքսիստներին ավտոկայանի տարածքից հեռու վանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
7511 դիտում
10:26 28-02-2017
Բուլկի Արամն ու «կոնտրաբանդայի» Սանամյանը նեղում են փոխմարզպետին. «Փաստ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»