Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Հունվարի 28-ին, ժամը 19.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի շինարարների փողոցում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Газель» մակնիշի 268TU42 պ/հ շտապօգնության ավտոմեքենան:
***
Հունվարի 28-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (21 ուղևոր):