Օդեսայի մարզում H1N1 գրիպից 31 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է segodnya.ua կայքը:
31 զոհերից 20-ը Օդեսայի բնակիչներ էին, իսկ 11-ը` մարզի:
Օդեսայի դեղատներում սպառվել է «Տամիֆլու»-ն: Վաղը` հունվարի 29-ին, Լատվիայից մարդասիրական օգնություն կժամանի` «Տամիֆլու» դեղամիջոցով:
Նշենք, որ Ուկրաինայի 18 մարզերում գրիպի համաճարակ է: