1488 դիտում
09:26 28-01-2016
Հուսանք, որ քաղաքացին կհաղթի հավասար հնարավորությունների երկիր կառուցելու գործում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական կանոնավոր բանակը հիմնադրվեց 1992 թվականին՝ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում: Հայկական զինված ուժերը կարողացան ազատագրել Արցախը և հակառակորդին պարտադրեցին զինադադարի համաձայնագիր մուրալ: Եթե հայկական բանակը հաջողության չհասներ, դժվար է ասել՝ այսօր Հայաստանից ինչ մնացած կլիներ: Ուստի փառք ու պատիվ և հավերժ հիշատակ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր զինվորներին: Ցավոք, զինադադարին հաջորդած տարիներին ևս հայ զինվորները ստիպված են իրենց կյանքը զոհել՝ Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար:
Սակայն պատերազմին հաջորդած տարիներին ՀՀ իշխանությունների ապաշնորհ կառավարման և անընդհատ ծանրացող սոցիալ-տնտեսական պայմանների արդյունքում ՀՀ քաղաքացիները երբեմն մոռացության են մատնում մեր բանակի նվաճումները: Ոմանք էլ խուսափում են իրենց զավակներին բանակ ուղարկելուց: Հուսանք, որ ինչպես տարիներ առաջ հայ զինվորը պատերազմի դաշտում հաղթեց, մոտ ապագայում էլ քաղաքացին կհաղթի հավասար հնարավորությունների երկիր կառուցելու գործում, որպեսզի հայկական բանակում ծառայելը ցանկացած հայ տղամարդու համար դառնա պատվի խնդիր: Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2865 դիտում
22:24 19-05-2016
Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են