Կիևում առևանգել են Մելաձեի Lexus-ը
Կիևում առևանգել են հանրահայտ կոմպոզիտոր, պրոդյուսեր, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Կոնստանտին Մելաձեի 2013 թ.-ի Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան:
Կիևի իրավապահները հաստատել են տեղեկությունը: Այդ հարցով նրանց է դիմել Մելաձեի 40-ամյա վարորդը, ով հայտնել է, որ 10 րոպեով մեքենան թողել է «Սպուտնիկ» կինոթատրոնի մետ, իսկ երբ վերադարձել է` մեքենան արդեն տեղում չի եղել:
Գողության փաստով հետաքննություն է սկսվել: