211652_close_icon
views-count7392 դիտում article-date 22:02 16-11-2019

Կիևում երեխայի հետ զբոսնելիս առևանգել են Ուկրաինայի խոշորագույն բանկերից մեկի ղեկավարին

Կիևում առևանգել են Ուկրաինայի խոշորագույն բանկերից մեկի ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին: «ՈւկրԷքսիմպբանկի» ղեկավարը իր երեխայի հետ զբոսնելիս է եղել, երբ անհայտ անձինք նրան առևանգել և սև գույնի ավտոբուս են մտցրել: Առևանգման տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն այլ տեղեկություններով, Գրիցենկոյին կալանավորել են Գլխավոր դատախազության կարգադրությամբ: Բացի այդ, Բանկի խորհրդի անդամ Վիկտորիա Ստրախովան սոցցանցի իր էջում գրել է. «Խնդրում եմ, մի հեղեղեք իմ հեռախոսը զանգերով և նամակներով. ոչ ոք չի առևանգվել: Սպասեք իրավապահ մարմիններին պաշտոնական հայտարարությանը»: «Ուկրէքսիմբանկը» Ուկրաինայի երեք խոշորագույն բանկերից մեկն է, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է պետությանը: Գրիցենկոն բանկի նախագահ է նշանակվել է 2014 թվականին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր