211652_close_icon

Հրանուշ Հակոբյանը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

views-count1050 դիտում article-date 17:00 27-01-2016
Հունվարի 27-ին Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի և Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. «Ցանկացած հայ պետք է գլուխ խոնարհի հերոսաբար զոհված մեր տղաների հիշատակի առջև, որովհետև նրանք զոհվեցին, որ մենք կարողանանք ստեղծել Հայաստանի և Արցախի հանրապետությունները: Մեր ժողովրդի համար Եռաբլուրը դարձել է մի ուխտատեղի, որտեղ յուրաքանչյուր հայ երախտագիտության խորը զգացումով և վեհացնող հպարտությամբ է գլուխ խոնարհում մերօրյա հերոսների առջև»:

Նմանատիպ նյութեր