211652_close_icon
views-count1623 դիտում article-date 08:37 27-01-2016

«Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը 7,5 միլիոն դոլարով նվազել է. «Ժողովուրդ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՔԱԳՎ հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորաշրջանառությունը կազմել է 1 մլն 919 հազար մարդ։ Այս ցուցանիշը նախորդ՝ 2014 թվականի տվյալից պակաս է 164 հազարով։ Ի դեպ, ուղևորաշրջանառության անկումը գրանցվել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում՝ 165 հազար ուղևոր։ Այսինքն՝ստացվում է, որ «Զվարթնոցի» շրջանառությունը 2015 թվականին, 2014-ի համեմատ, նվազել է մոտ յոթուկես միլիոն դոլարի չափով։ Նշենք նաև, որ տարվա ընթացքում նշված օդանավակայաններով մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել է մոտ 11 հազար։ Կարող ենք ասել, որ եվրոպական երկրներ արտագաղթած ՀՀ քաղաքացիների տարեկան թիվը, որպես կանոն, 10-ից 15 հազար մարդու սահմաններում է լինում։ Իսկ ԱՊՀ Երկրներ կամ ավելի կոնկրետ ՈԴ արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսից օգտվել։ Այսինքն՝ արտագաղթի ընդհանուր թիվը հայտնի կլինի սահմանահատումների ամփոփ տվյալները հրապարակելուց հետո»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր