19380 դիտում
18:25 27-01-2016
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է «Նոր Զովք»-ից գնած հավի մեջ որդ լինելու փաստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ ` հունվարի 26-ին, տեղեկություն է հրապարակել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակչուհի, 37-ամյա Զինաիդա Բեկջանյանից, ով հայտնել էր, որ Քաջազնունի փողոցի վրա գործող «Նոր Զովք» սուպերմարկետից գնել է հավ, որտեղ, ըստ իր հայտարարության` [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/26/75493/]հայտնաբերել է որդ[/url]:
Հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզաբանում է ստացել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, որը ներկայացնում ենք ստորև.
«Թեժ գծին» հնչած զանգի միջոցով տեղեկատվություն էր ստացվել, որ քաղաքացին «Նոր Զովք» սուպերմարկետից գնել է տեղական թարմ հավ և կասկածում է, որ թռչնամսի մեջ կա կենդանի որդ: Ահազանգի հիման վրա` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն անմիջապես մեկնել են տվյալ հասցեով և իրականացրել համապատասխան գործողություններ: Նմուշը փորձաքննության ենթարկելու արդյունքում պարզվել է, որ հավի մեջ հայտնաբերվածը իրականում եղել է ոչ թե որդ, այլ հավի ենթամթերք` շնչափողի մնացորդ: Հայտնում ենք, որ ենթամթերք հայտնաբերելու հիմքով Ծառայությունը, համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրող ընկերությունում` Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում: Նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2017 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
12829 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ