211652_close_icon
views-count13119 դիտում article-date 19:00 26-01-2016

Սոսկալի սպանություններ, որոնք ցնցեցին Անգլիան

19-րդ դարի երկրորդ կեսին Իռլանդիայից, Արևելյան Եվրոպայից և Ռուսաստանից մեծ թվով մարդիկ են գաղթում Անգլիա: Բնակչության թվի աճին զուգահեռ նվազում է բարեկեցության մակարդակը: Ներգաղթյալներով բնակցվում են արվարձանները: Եվ այնտեղ սովորական են դառնում թալանը, բռնությունը, ալկոհոլի չարաշահումը: Համատարած աղքատությունը ստիպում է շատ կանանց զբաղվել մարմնավաճառությամբ: 1888թ. հոկտեմբերին Լոնդոնի քաղաքային ոստիկանության տվյալներով քաղաքում աշխատում էին 1200 մարմնավաճառներ, և գործում էին 62 հասարակաց տներ: Այս անհանգիստ ժամանակներում հանրությանը ցնցում է չափազանց դաժան սպանությունների շարքը, որն իրականացնող մարդասպանն իրեն անվանում է Ջեկ Փորոտիք թափող: [img]/ups/images/084714100145379411474367.jpg[/img] Ջեկ Փորոտիք թափողը (անգլ. Jack the Ripper) մականունով սերիական մարդասպանը գործել է Լոնդոնի Ուայթչեփել արվարձանում 1888թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին: Մականունը վերցված է լրատվական գործակալություն (անգլ. Central News Agency) ուղարկված նամակից, որի հեղինակն ստանձնել էր սպանությունների պատասխանատվությունը: Լոնդոնի Ուայթչեփել արվարձանը 1905թ. [img]/ups/images/0858041001453794127210809.jpg[/img] 1888թ. Լոնդոնի Ուայթչեփել արվարձանում սպանվել են 15 կանայք: Սակայն Ջեկ Փորոտիք թափողի զոհերի ճշգրիտ թվի մասին իրարամերժ տվյալներ կան: Քրեական հետաքննությունների վարչության պետ Մելվիլ Մաքնայթենի համոզմամբ դրանցից 5-ը կատարվել են Ջեկ Փորոտիք թափողի ձեռքով: Իսկ քննիչ Ֆրեդերիկ Էբբերլայնը այդ ցանկին ավելացնում է ևս մեկին՝ Մարթա Թեբրեմին: Մերի Էնն Նիկոլզ [img]/ups/images/0206220001453794137203844.jpg[/img] Ջեկ Փորոտիք թափողի 5 զոհերից առաջինը Մերի Էնն Նիկոլզն է (Mary Ann Nichols) «Պոլի» մականունով: Ծնվել է 1845թ. օգոստոսի 26-ին, սպանվել՝ 1888թ. օգոստոսի 31-ին: Մարի Նիկոլզի դին հայտնաբերվում է ժամը 3:40-ին Բաքս Ռոուդ փողոցում: Նրա կոկորդը կտրված էր դանակի երկու հարվածով: Որովայնի ստորին մասը պատռված տեսք ուներ: Բացի այդ մարմնի վրա առկա էին նույն դանակով հասցված ևս մի շարք վերքեր: Էննի Չեպման [img]/ups/images/0193012001453794151773443.jpg[/img] Զոհերից երկրորդը Էննի Չեպմանն է (Annie Chapman), որը հայտնի էր նաև որպես «Սևահեր Էննի»: Ծնվել է 1841թ. սեպտեմբերին, սպանվել՝ 1888թ. սեպտեմբերի 8-ին: Էննի Չեպմանի դին հայտնաբերվել է առավոտյան մոտ ժամը 6-ին Հենբերի փողոցի 29 հասցեում գտնվող եկեղեցու ետնաբակում: Էննի Չեմպենի կոկորդը նույնպես կտրված է եղել դանակի երկու հարվածով: Սակայն, որովայնի խոռոչը բացված է եղել ամբողջությամբ և մարմնից հեռացված է եղել արգանդը: Էլիզաբեթ Սթրայդ [img]/ups/images/0494155001453794164930129.jpg[/img] Երրորդ զոհը Էլիզաբեթ Սթրայդն է (Elizabeth Stride), որը հայտնի էր նաև որպես «Բոյով Լիզ» մականունով: Ծնվել է Շվեդիայում 1843թ. նոյեմբերի 27-ին, սպանվել՝ 1888թ. սեպտեմբերի 30-ին: Սթրայդի դին հայտնաբերվել է գիշերը ժամը 1-ի մոտ, Բերներ փողոցում, նրա ականջի բլթակը կտրված է եղել: Քեթրին Էդոուս [img]/ups/images/0435144001453794176349805.jpg[/img] Չորրորդ զոհը Քեթրին Էդոուսն է (Catherine Eddowes): Ծնվել է 1842թ. ապրիլի 14-ին, սպանվել է 1888-ի սեպտեմբերի 30-ին: Նրա դին հայտնաբերվել է Միտր հրապարակում գիշերը ժամը 1:45: Մերի Ջեյն Քելլի [img]/ups/images/0010219001453794187123425.jpg[/img] Հինգերորդ զոհը Մերի Քելլին է (Marie Jane Kelly), հայտնի էր նաև «Արդար Էմմա», «Ջինջեր», «Սև Մերի» մականուններով: Ծնվել է Իռլանդիայում 1863թ.-ին, սպանել 1888թ. նոյեմբերի 9-ին: Մարի Քելլիի անճանաչելիորեն այլանդակված դիակը հայտնաբերվել է իր սենյակում առավոտյան ժամը 10:45-ին: Հարկ է նկատել, որ Ջեկ Փորոտիք թափողի զոհերի շարքում Մերին ամենաերիտասարդն ու ամենագեղեցիկն էր: Ջեկ Փորոտիք թափողը զոհերի կոկորդը կտրել է ձախից աջ շատ խորը կտրվածքով: Կոկորդը կտրելու ժամանակ նա զոհի գլուխը աջ է թեքել: Որովայնը բացել է զոհին սպանելուց հետո: Զոհերից երեքի մարմնից հանել է ներքին օրգանները և տարել: Քեթրին Էդդոուսի մարմնից հեռացրել է ձախ երիկամն ու արգանդը, իսկ Մերի Քելլիի մարմնից կտրել-հանել է սիրտը: [img]/ups/images/022090600145379482269178.jpg[/img] 1888թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սքոթլանդ Յարդն ու թերթերը ստացել են տասնյակ նամակներ, որտեղ հեղինակը նկարագրել է իր կողմից իրագործված սպանությունների մասնամասները: Սակայն փորձագետներից շատերը կարծում են, որ դրանք կեղծ են, և իրականում Ջեկ Փորոտիք թափողի կողմից գրված նամակ գոյություն չունի: Այնուամենայնիվ նամակներից երեքն ուշագրավ են: «Հարգելի պետ» նամակը . . . . . . . . . . . . . . . . . . . . Լոնդոնի ոստիկանապետ Մելվիլ Մաքնայթեն [img]/ups/images/075806700145379484180781.jpg[/img] Սեպտեմբերի 25-ով թվագրված «Հարգելի պետ» նամակը (անգլ. «Dear Boss» letter) 1888թ. սեպտեմբերի 27-ին ստանում է Կենտրոնական լրատվական գործակալությունը և սեպտեմբերի 29-ին հանձնում Սքոտլանդ Յարդ: Սկզբում այն համարում են կեղծ, բայց երբ 3 օր անց ստանում են Քեթրին Էդոուսի կտրված ականջը, վերընթերցում են նամակը, որտեղ մարդասպանը խոստանում էր կտրել կնոջ ականջը: Ոստիկանությունը հոկտեմբերի 1-ին հրապարակում է նամակը հուսով, որ ինչ-որ մեկը կկարողանա ճանաչել նամակագրի ձեռագիրը: «Ջեկ Փորոտիք թափող» (Jack the Ripper) անունն առաջին անգամ հիշատակվում է այս նամակում: «Լկտի Ջեկի» բացիկը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Լոնդոնի Central News Agency շենքը [img]/ups/images/0774749001453794854636702.jpg[/img] «Լկտի Ջեկիի» բացիկը (անգլ. The «Saucy Jacky» postcard) 1888թ. հոկտեմբերի 1-ին ստանում է Կենտրոնական լրատվական գործակալությունը: Ձեռագիրը նման է նախորդ՝ «Հարգելի պետ» նամակի ձեռագրին: Բացիկում հիշատակվում է, որ երկու զոհերը՝ Սթրայդն ու Էդոուսը սպանվելու են միաժամանակ: Այդպիսով ապացուցվում է, որ բացիկը ուղարկվել է նախքան սպանությունների մասին հայտնի լինելը, և նամակագիրն իսկապես իմացել է սպանությունների մասին, չնայած, որ նամակը ստացվել է հանցագործություններից մոտ մեկ օր անց: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարում է, որ այդ բացիկի, ինչպես նաև՝ նախորդ նամակի հեղինակը լրագրող է և նրա ինքնություն բացահայտվել է: «Դժոխքից» նամակը, . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Ջորջ Լասկ [img]/ups/images/0436746001453794869913004.jpg[/img] Հոկտեմբերի 15-ին Ուայթչեփելի Զգոնության հանձնաժողովի (իրավապահներին աջակցող քաղաքացիական կազմակերպություն) նախագահ Ջորջ Լասկը փոքրիկ ծանրոց է ստանում: Բացելով փոքրիկ արկղը Ջորջ Լասկն այնտեղից հանում է մարդկային մեկ երիկամ և մի նամակ վերնագրված՝ «Դժոխքից» (անգլ. From Hell): Նամակում գրված է.«Պարոն Լասկ, Սըր, Ձեզ եմ ուղարկում մի կնոջ մեկ երիկամը, որը պահպանել էի Ձեզ համար: Նրա մյուս երիկամը տապակել և կերել եմ. Այն շատ համեղ էր: Եթե մի քիչ սպասեք, կուղարկեմ արյունոտ դանակը, որով մորթել եմ նրան:» Ջեկ Փորոտիք թափողը ժամանակին չի հայտնաբերվում: Ըստ մի վարկածի «Ջեկ Փորոտիք թափող» անվան տակ թաքնվել է հոգեկան հիվանդ, լեհ ներգաղթյալ 23-ամյա Աարոն Կոսմինսկին (Aaron Kośmiński): Նա վարսավիր էր աշխատում Լոնդոնի Ուայթչեփել արվարձանում: 1888թ. վերջին Աարոն Կոսմինսկին կասկածվում է այդ սպանությունների մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով ազատ է արձակվում: Մեկ տարի անց նա մեղադրվում է հարազատ քրոջը սպանելու փորձի մեջ, սակայն անմեղսունակ է ճանաչվում և 1891թ.-ին ուղարկվում հոգեբուժարան՝ հարկադիր բուժման, որտեղ անցկացնում է կյանքի մնացած մասը և մահանում 1919թ. մարտի 24-ին, 54 տարեկանում: Աարոն Կոսմինսկի [img]/ups/images/0864423001453794880769320.jpg[/img] Կոսմինսկու վարկածը հաստատվում է 2014թ. ԴՆԹ հետազոտության արդյունքում Լիվերպուլի համալսարանի դոցենտ Յարի Լոուխելայնենի կողմից: ԴՆԹ հետազոտության է ենթարկվում զոհերից մեկի՝ Քեթրին Էդոուզի վզնոցը, որը հայտնաբերվել էր դիակի կողքին: Համեմատելով վզնոցից ստացված արդյունքը կասկածյալների ժառանգների ԴՆԹ-ների հետ, դոցենտը հանգում է եզրակացության, որ վզնոցի վրա առկա ԴՆԹ-ների դրվագները պատկանում են Քեթրին Էդոուզին և Աարոն Կոսմինսկուն: [img]/ups/images/0780882001453794586469915.jpg[/img] Ջեկ Փորոտիք թափողի կերպարն օգտագործվել է 27 գրքերում, 31 ֆիլմերում, տասնյակ երգերում, համակարգչային խաղերում և այլն: Սակայն ի տարբերություն շատ հանցագործների և հակահերոսների, նրա կերպարի ռոմանտիզացիա չի կատարվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր