Լատինական Ամերիկայում նոր վիրուսի տարածման պատճառով կանանց կոչ են անում չհղիանալ մինչև 2018թ.-ը
Լատինամերիկյան երկրներում կանանց հորդորում են չհղիանալ այս և հաջորդ տարի: Նման առաջարկով հանդես է եկել Սալվադորի առողջապահության փոխնախարար Էդուարդո Էսպինոզան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պատճառը տարածաշրջանում տարածվող վարակիչ հիվանդությունն է, որի հետևանքով կարող են անոմալ փոքր գլխով երեխաներ ծնվել:
Հիվանդության առաջացման պատճառը Զիկա կոչվող վիրուսն է, որով կանայք վարակվում են մոծակի խայթոցի հետևանքով: Որոշ դեպքերում այդ վիրուսը վնասում է սաղմը մոր արգանդում:Ինչպես նշում են բժիշկները` վիրուսի պատճառով կարող են մտավոր հետամնաց երեխաներ ծնվել:
Մասնագետներն արդեն խոսում են համաճարակի բռնկման մասին: Միջոցառումներ են ձեռնարկվում Բրազիլիայում Կոլումբիայում և Հաիթիում:
ԱՄՆ իշխանությունները իրենց հերթին զգուշացրել են ամերիկացիներին` ճանապարհորդության չմեկնել 22 երկրներ, որտեղ այդ վիրուսը հայտնաբերվել է: