16166 դիտում
09:23 29-06-2020
Մենք պարտվում ենք վիրուսի դեմ այս պատերազմում. հոկտեմբերին ունենալու ենք վարակի տարածման նոր հակառեկորդ. Գագիկ Միրիջանյան. Tert.am
Իրավիճակը ոչ միայն ես, այլև բոլորը գնահատում են՝ շատ-շատ վտանգավոր, այս պահին էլ դեռ գրանցում ենք հակառեկորդներ և մինիմում մեկ ամիս, ցավոք սրտի շարունակելու ենք գրանցել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/Mirijanyan-gagik/3330779?fbclid=IwAR0sBCY9aejmvLI3cYZJmBBkkP_F692qbcQIQjCt_r_EMHlA3PSREswDuMw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեպքերին:
«Այս պահի դրությամբ միակ ճիշտ որոշումը կլինի՝ հստակ պատկեր ունենալ, իմանալ, թե ինչ ծավալի հետ գործ ունենք. այսինքն՝ պետք է ավելի մեծ քանակությամբ, լայնամասշտաբ իրականացվի թեստավորումը: Նաև պետք է որոշվի այն մարդկանց քանակը, որոնք ասիմպտոմ են եղել և այսպես ասած՝ վարակը նրանց համար մնացել է հետևում: Սա պետք է արվի, որ ավելի ռացիոնալ պլանվորենք մեր առողջապահական համակարգը: Մենք հիմա ընկած ենք վարակի հետևից, պետք է փորձենք գոնե հավասարավենլ վարակին, որ երբ աշնանն ալիքն ունենանք ավելի պատրատսված լինենք»,- նշեց նա:
Միրիջանյանի կարծիքով՝ այս ամենի հետևանքն ու պատճառն այն է, որ հակահամաճարակային ընդունված կանոնները չեն պահպանվել, եղել են համակարգային խնդիրներ, ինչի հետևանքով, մարդիկ, որոնք պահպանել են ցուցումները, այսօր հիվանդացած են: «Հիմա պարզել, թե ամբողջովին մեկուսացած մարդը, որը հնարավոր է մեկ-երկու անգամ, կանոնները պահպանելով, խանութ գնացած լինի, ինչպես է վարակվել, անիմաստ է և անհնար, ուստի, այս պահին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք զուտ բուժական պրոցեսի համար, այսինքն՝ հզորացնենք հիվանդանոցային համալիրները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե այս հակառեկորդների ֆոնին պետք է արտակարգ ռեժիմի խստացման գնանք, Միրիջանյանը նշեց, որ դա կտա դրական արդյունք: «Առողջապահական տեսակետից միայն կողմ եմ դրան, երկու ամիս առաջ էլ պետք է խիստ ռեժիմ լիներ, երեք ամիս առաջ էլ, բայց այստեղ տնտեսագետներն էլ պետք է գնահատական տան, թե դա ինչպես կազդի տնտեսության վրա:
Նա նշեց, որ բացթողումների պատճառով, հիմա արդեն հնարավոր չէ գտնել վարակի օղակը: «Էլի եմ ասել, որ առողջպահական համակարգը սև-սպիտակի բաժանել չի կարելի: Իրավունք չունի համակարգը բաժանվել: Կրկին հարկ եմ համարում ընդգծել՝ պետք է գնանք համատարած թեստավորման, դա տալու է հստակ այսօրվա պատկերը: Ո՞վ է ասել, որ 2000-3000 թեստ պետք է արվի օրեկան: Հակառակը, պետք է համատարած արվի, ապա դրանից հետո պետք է հստակ քարտեզագրվեն մարզերը և Երևան քաղաքի»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https:/https://www.tert.am/am/news/2020/06/28/Mirijanyan-gagik/3330779?fbclid=IwAR0sBCY9aejmvLI3cYZJmBBkkP_F692qbcQIQjCt_r_EMHlA3PSREswDuMw]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան