211652_close_icon

Սաակաշվիլին առաջարկում է օրինականացնել Ուկրաինայում դրամախաղային բիզնեսը

views-count1981 դիտում article-date 12:18 25-01-2016
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գտնում է, որ երկրի իշխանությունները պետք է օրինականացնեն դրամախաղային բիզնեսը: Կարծիքը նա հայտնել է ֆեյսբւոքյան իր էջում, գրում է Kommersant թերթը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի գանձապետարանը մեծ կորուստներ է ունենում, քանի որ հսկայական գումարներ են հոսում դեպի Բելառուսի, Վրաստանի և մոտակա երկրների ընդհատակյա բիզնեսներ: «Ես կարծում եմ, որ բավական է խաբենք ինքներս մեզ: Հարկավոր է այդ բիզնեսը հստակ օրենսդրական շրջանակների մեջ ներառել, իսկ նրանից ստացված եկամուտով ճանապարհներ և այլ կարևոր ենթակառուցվածքներ կառուցել»,-գրել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր