Ուկրաինայում առաջարկել են օրինականացնել մարմնավաճառությունը
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Միխայիլ Գավրիլյուկն առաջարկել է օրինականացնել մարմնավաճառությունը երկրում, փոխանցում է lenta.ru-ն:
Պատգամավորն իր առաջարկությունը հիմնավորել է նրանով, որ հարկավոր է զերծ պահել երկրի բնակչությանը վեներական հիվանդություններից, որը գնալով տարածվում է: Վերջինս օրինակ է բերել մի շարք երկրներում գործող հասարակաց տները, որտեղ մարմնավաճառները մշտապես գտնվում են բժշկական հսկողության տակ:
Գավրիլյուկի խոսքով՝ բացի այն, որ դա կօգնի բնակչությանը չվարակվել տարբեր հիվանդություններով, միաժամանակ ստացված հասույթը կուղղվի դեպի երկրի պետբյուջե: