Նյու Յորքում առաջարկել են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը
ԱՄՆ Նյու Յորք նահանգի ղեկավար Էնդրյու Կուոմոն և նահանգի օրենսդիր ժողովի ներկայացուցիչներն երեկ հրապարակել են իրենց կողմից մշակված օրինագիծ, ըստ որի՝ նախատեսվում է օրինականացնել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ վերջնական տվյալների՝ թմրամիջոցը կտարածեն 5 մասնավոր ընկերություններ նահանգի բժշկական իշխանությունների վերահսկողությամբ։
Այն կթույլատրվի դուրս գրել մի շարք հիվանդություններով տառապող Նյու Յորքի բնակիչների համար, այդ թվում՝ էպիլեպսիայով, ՁԻԱՀ-ով և նեյրոպաթիայով տառապող հիվանդներին։ Օրինագծի համաձայն՝ նրանց թույլատրվում է մարիխուանա օգտագործել սննդի մեջ, նաև գոլորշիացման միջոցով։
Թույլատրելի է միայն նահանգի սահմաններում աճեցված և մշակված թմրամիջոցի օգտագործումը։