Բիլլ Գեյթսը և Բրիտանիայի իշխանությունները համատեղ 4 մլրդ դոլար կներդնեն մալարիայի դեմ պայքարի համար
Մեծ Բրիտանիայի կառավարությունըւ և Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը հայտարարել են մալարիայի դեմ պայքարի նախագծում 4 մլրդ դոլարի ներդրում կատարելու մասին, հայտնում է BBC-ն:
Ծրագիրը ներառում է նոր տեսակի դեղորայքի մշակում:
Times թերթին տված համատեղ հարցազրույցում Բ. Գեյթսը և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը նշել են, որ վստահ են մալարիան հաղթահարելու հնարավորության վրա, քանի դեռ իրենք ողջ են:
Նշենք, որ Համաշխարհային առողջապահության կազմակերպության վտյալներով՝ 2015 թվականին մալարիայից աշխարհում մահացել է 438 մարդ, որոնցից շատերը մինչև 5 տարեկան երեխաներ են եղել: Մահացածների մեծ մասը բնակվել է աֆրիկյան երկրներում: