211652_close_icon
views-count1542 դիտում article-date 14:35 30-09-2014

Բիլլ Գեյթսը 21-րդ անգամ անընդմեջ գլխավորել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը 21-րդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes պարբերականի վարկածով 400 ամենահարուստ ամերիկացիների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Նոր ցուցակը վկայել է, որ հարուստները գնալով ավելի են հարստանում, դրանում ընդգրկվել է 27 նոր անուն: Ցուցակում ընդգրկված մեծահարուստների ընդհանուր կարողությունը մեկ տարում աճել է 13 տոկոսով և կազմել է 2.29 տրիլիոն դոլար, ինչին նպաստել է ԱՄՆ-ի ֆոնային շուկայի ամրապնդումը: Բիլլ Գեյթսի ակտիվների մաքուր արժեքը կազմել է 81 միլիարդ դոլար, ինչը 9 միլիարդ դոլարով ավելին է՝ համեմատած 2013 թվականի հետ:  Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆետը պահպանել է երկրորդ հորիզոնականը՝ 67 միլիարդ դոլար, իսկ երրորդ տեղում շարունակում է մնալ Oracle  ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը՝ 50 միլիարդ դոլար:  Մեծահարուստների թվում կարողության ամենամեծ աճն ունեցել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Մեկ տարում նրա կարողությունն աճել է միանգամից 15 միլիարդ դոլարով, և նա 34 միլիարդ դոլար ցուցանիշով հանգրվանել է 11-րդ հորիզոնականում: Forbes-ի 400 աենահարուստ ամերիկացիների ցուցակում ընդգրկվածների միջին կարողությունը կազմում է 5.7 միլիարդ դոլար, ինչը 700 միլիոն դոլարով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հետ:

Նմանատիպ նյութեր