Յուրգեն Կլոպը ուրախությունից ջարդել է ակնոցները. տեսանյութ
                        «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան պատմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Նորվիչի» հետ խաղում (5:4) իր հաղթական գոլից հետո տեղի ունեցածի մասին:
«Դա իմ կյանքի ամենահրաշալի պահերից մեկն էր: Իմ հարվածը այնքան էլ իդեալական չստացվեց, բայց երբ այն գնաց դարպասի ուղղությամբ,  հասկացա, որ գոլ  է լինելու:
Իներցիայով ես շարունակեցի վազել մարզչի ուղղությամբ, մեկ էլ տեսնեմ. նա արդեն դաշտի կեսը վազել է: Լսել եմ, որ ակնոցները ջարդել է: Իրեն հասնում է, որ խաղադաշտ է մտել:
Բոլոր դեպքերում, գոլի նշումը ամեն ինչ արժեր: Երբեք չեմ մոռանա այդ պահը»,  ասել է Լալանան:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


