Ինչպես Lada Samara-ից տանկ ստանալ. տեսանյութ
Ռուսաստանի Սիբիրում բնակվող ավտոմեխանիկ Անդրեյ Ռոմանովը իր հին Lada Samara-ից «Т-21099 tank» անվանումով զրահապատ մեքենա է ստեղծել:
Օմսկի բնակիչը մեքենան ստեղծել է ընդամենը 1,5 ամսում: Նա օգտագործել է 25 տարվա իր Lada Samara-ն:
Т-21099 tank-ը 65 կմ/ժ արագություն է ապահովում, իսկ 100 կմ ճանապարհի համար 16 լիտր բենզին է ծախսում:
Մեխանիկ Ա. Ռոմանովը իր ծանոթներից մեկից հաշմանդամի նմանատիպ անվասայլակ պատրաստելու պատվեր է ստացել: Նա այժմ հաշվարկներն է անում:
- Կարծում եմ, որ կստացվի,-ասում է Անդրեյը:
Ներկայացնում ենք տեսանյութը: