211652_close_icon
views-count26427 դիտում article-date 14:14 02-01-2019

Ավտովթար Երևանում. գաջի գործարանի ճանապարհին բախվել են Renault Logan-ը և Lada Samara-ն. վիրավորներին առաջինը օգնության են հասել Երևանի ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ գաջի գործարան տանող ճանապարհահատվածում, բախվել են Renault Logan մակնիշի 519 АG 61 համարանիշի և Lada Տamara մակնիշի 35 AC 659 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Շահեն Միսկարյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Գագիկ Սերոբյանն ու Սուրիկ Բարսեղյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում օրվա պատասխանատու հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր