2499 դիտում
21:44 23-01-2016
Այս դպրոցում դասամիջոցներն ավելի կարևոր են
Տեխասի Ֆորտ-Ուերտ դպրոցում անցկացրել են մի հետաքրքիր փորձարկում։ Մանկապարտեզի երեխաներին և առաջին դասարանցիներին տալիս են 2 կարճ դասամիջոց՝ առավոտյան և երեկոյան բակերում խաղալու համար։ Սկզբում ուսուցիչները անհանգստանում էին, քանի որ կարծում էին, թե այս դասամիջոցների պատճառով չեն հասցնի անցնել ուսումնական բոլոր թեմաները։ Սակայն այսօրինակ հանգստից երեխաներն ավելի կենտրոնացված էին լսում դասերը, ավելի դյուրին էին ընկալում ամեն ինչ և անհամեմատ աշխատունակ էին դառնում։
«Ես այս ընդմիջումները անվանում եմ «վերբեռնում»։ Դրա շնորհիվ երեխաները կարողանում են լիարժեք ինքնադրսևորվել»,- այսպես է կարծում պրոֆեսոր Դեբբի Ռեան։
Երբ երեխաները ամբողջ օրը փակված են դասարանում, նրանց աշխատունակությունը արագ սպառվում է։ Հիմա երեխաները պարտավոր են յուրացնել մեծ քանակով բազային գիտելիքներ, և այս գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է տալ նրանց խաղալու և պարզապես երեխա լինելու ժամանակ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1177 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1549 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1078 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել