Իրանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Ֆարս նահանգում այս գիշեր տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, փոխանցում է IRNA-ն:
Ստորգետնյա ցնումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 00:21-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դարաբ քաղաքից 83 կմ դեպի հարավ-արևելք, հիպոկենտրոնը՝ 28 կմ խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: