2607 դիտում
22:53 22-01-2016
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը վերազինվել է լուսավորության նոր համակարգով
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը 2016 թվականի հունվարի 22-ին արդիականացրել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսավորության համակարգը:
Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար ս.թ. հունվարի 22-ին թատրոն են այցելել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Հիմնադրամը ֆինանսավորել է լուսավորության համակարգի բարեփոխման ծրագիրը՝ նպատակ ունենալով կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը: Թատրոնում էներգախնայողական միջոցառումների համար 32 միլիոն դրամի ներդրման շնորհիվ լուսավորության տարեկան սպառումը 120 հազար կՎտժ-ից կնվազի մինչև 30 հազար կՎտժ, այսինքն՝ 4 անգամ պակաս: Նշված խնայողության հաշվին 7 տարվա ընթացքում կմարվի ներդրումների ամբողջ գումարը:
Թատրոնում իրականացվել են ներքին և բեմական լուսավորության արդյունավետության բարձրացման աշխատանքներ, ինչի արդյունքում բոլոր ավանդական ոչ արդյունավետ ներքին լուսավորության շիկացման և ֆլյուորեսցենտային լամպերը և լուսատուները ամբողջությամբ փոխարինվել են բարձր արդյունավետությամբ լուսադիոդային լամպերով և լուսատուներով: Բեմական լույսերի մասնակի փոխարինումը կընձեռի ներկայացումների բեմադրման և ցուցադրման նոր հնարավորություններ՝ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման: Թատրոնի բոլոր տարածքներում բարելավվել է լուսավորության մակարդակը, իսկ թանգարանային հատվածներում գիշերային ժամերին լուսավորություն ապահովելու շնորհիվ թանգարանը տեսանելի կլինի նույնիսկ փողոցից: Աշխատանքներն իրականացրել է «Դուստր Մարգարիտա» ՍՊԸ-ն:
Հիմնադրամը էներգախնայողության միջոցառումներ է իրականացնում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհի և պետական միջոցների հաշվին: Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին և այս պահին էներգասպառման կրճատմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել 42 հանրային օբյեկտներում (դպրոց, մանկապարտեզ, համալսարան, թատրոն, քաղաքապետարանի շենք, գիտական հաստատություն, համայնքային լուսավորություն և այլն): Էներգախնայողությունը միջինում կազմում է 50 %, իսկ որոշ դեպքերում գերազանցում է 60 %:
ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ ծրագրում ընդգրկվել են նաև Հայաստանի ազգային գրադարանը և Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը: Գրադարանում իրականացված ծրագրի արժեքը կազմել է 75 միլիոն, ակնկալվող խնայողությունը կկազմի 55 %, թատրոնում՝ 12.340 հազար դրամ, և 60 %:
Ներկայումս հիմնադրամն էներգախնայողության միջոցառումներ է իրականացնում ևս 15 պետական հաստատությունում:
Նմանատիպ նյութեր
1772 դիտում
20:14 13-11-2015
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը նշում է իր հիմնադրման 80-ամյակը
7177 դիտում
20:42 16-06-2017
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում
2411 դիտում
22:51 22-02-2019
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Ստեփանակերտի զորամասում հանդես է եկել ներկայացումով
Այս բաժնից
577 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
499 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ