211652_close_icon
views-count7174 դիտում article-date 20:42 16-06-2017

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը՝ ս. թ. հունիսի 9-14-ը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում: «Անխելք մարդը» /ռեժիսոր՝ Ռ. Բաբայան/ և «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» /ռեժիսոր՝ Ն. Գրիգորյան/ ներկայացումներով թատրոնը ներկայացել է Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի հանդիսատեսին: Ընդհանուր առմամբ արցախյան հյուրախաղերի ընթացքում թատրոնն իրականացրել է 8 միջոցառում, որոնք նախատեսված էին ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար: Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հաջորդ մշակութային կանգառը սեպտեմբերին է՝ Եղեգնաձորի մշակույթի տանը: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր