1942 դիտում
17:24 22-01-2016
Արարատի մարզի հիվանդանոցներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 129 հիվանդ, որից 95-ը` մինչև 18 տարեկան
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոն։
Փոխնախարարը և գլխավոր մասնագետը շրջել են կենտրոնում, տեղում ծանոթացել սուր շնչառական վարակներով հիվանդների բուժման ընթացքին, զրուցել նրանց հետ:
Կենտրոնում բուժում է ստանում 45 հիվանդ, որից 37-ը` երեխա։ Թոքաբորբ է ախտորոշվել նրանցից 11-ի մոտ, որից 7-ը` մինչև 18 տարեկան։ Ծանր վիճակում հիվանդներ չկան։
Հիվանդանոցն ապահովված է դեղերով և անհրաժեշտ պարագաներով, պահպանվում են սանիտարական և հակահամաճարակային նորմերը։
Նշենք, որ Արարատի մարզի հիվանդանոցներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 129 հիվանդ, որից 95-ը` մինչև 18 տարեկան։
Նմանատիպ նյութեր
3697 դիտում
17:51 05-01-2016
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացված 355 հիվանդ բուժում է ստանում
3503 դիտում
14:08 10-01-2018
Ներկայումս հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ
Այս բաժնից
955 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
820 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը