1613 դիտում
13:58 22-01-2016
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստ է ակտիվորեն համագործակցել ԲՀԿ-ի հետ՝ ապագա Ընտրական Օրենսգրքի շուրջ քննարկումներում
Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխդեսպան Բարբարա Դեւիսի հետ, փոխանցում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:
Քննարկվել է տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաեւ՝ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումներն ու դրանց հակազդելու օրենսդրական մեխանիզմների մշակումը։ ԲՀԿ նախագահը տեղեկացրել է, որ կուսակցությունը աշխատում է Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վրա, արդեն իսկ ՙգույքագրվել՚ են ընտրական գործընթացին միջամտելու բոլոր օրենսդրական սողանցքներն ու կուսակցությունն առաջարկելու է դրանք կանխելու օրենսդրական իր լուծումները՝ ընտրական գործընթացի օրինականությունը առավել վերահսկելի դարձնելու համար։
ԲՀԿ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ Ընտրական Օրենսգրքի մշակման փուլում, ինչը սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ամենալրջագույն փաստաթուղթն է լինելու, պատրաստ են համագործակցել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ՝ համատեղ ներկայացնելու առաջարկների փաթեթ։
Բարբարա Դեւիսը նշել է, որ պատրաստ են ակտիվորեն համագործակցել ԲՀԿ-ի հետ՝ ապագա Ընտրական Օրենսգրքի շուրջ քննարկումներում։
Նմանատիպ նյութեր
1632 դիտում
15:21 13-09-2016
ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակը, ԵԱՀԿ-ն և ABA-ն համատեղ անցկացրել են ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին քննարկումներ
Այս բաժնից
487 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը