Մոսկվայում արձանագրվել է խոզի գրիպից առաջին մահվան դեպքը
Ռուսաստանի մայրաքաղաքում արձանագրվել է խոզի գրիպից առաջին մահվան դեպքը: Այս մասին հայտնել է Մոսկվայի գլխավոր վարակաբան Նիկոլայ Մալիշևը:
Նշենք, որ Ռուսաստանում 2016-ի ընթացքում գրանցվել է խոզի գրիպից մահվան 27 դեպք։ Այդ մասին հայտնել էր Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Տատյան Յակովլևան:
Նախորդ տարվա վերջից ՌԴ տարբեր շրջաններում գրանցվել էին խոզի գրիպով հիվանդության մի քանի տասնյակ դեպքեր։
Մահերը գրանցվել են մեծ մասամբ Սանկտ Պետերբուրգում, Օրենբուրգում, Դաղստանում: