4188 դիտում
18:32 21-01-2016
Ինչպես ավարտվեց 30-ամյա Սմբատի պատմությունը, ով անչափահաս աղջնակի մորից խնդրել էր նրա ձեռքը եւ չսպասելով նրա չափահաս դառնալուն՝ զրկել կուսությունից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 30-ամյա Սմբատ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզում ծանոթացել է անչափահաս Ա. Խաչատրյանի հետ և սկսել ամուսնության նպատակով ընկերություն անել նրա հետ: Հորաքրոջ` Հասմիկ Վարդանյանի հետ գնացել է Ա. Խաչատրյանի տուն, վերջինիս մորից խնդրել թույլտվություն Ա-ի հետ ամուսնանալու համար, ինչից հետո փոխադարձ համաձայնությամբ Ա-ի հետ եկել և շուրջ 15-20 օր որպես ամուսիններ միասին բնակվել են իր կողմից վարձակալած բնակարանում, որտեղ համատեղ բնակվելու ընթացքում մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած Ա-ի հետ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Սմբատ Պանդուխտի Մնացականյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Սմբատ Մնացականյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով։
Նմանատիպ նյութեր
4466 դիտում
14:55 30-01-2016
21-ամյա Սուրիկը ամուսնացել է անչափահասի հետ ու չսպասելով չափահաս դառնալուն՝ զրկել նրան կուսությունից
Այս բաժնից
304 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել
343 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ
331 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը